• (+374 10) 22 65 02
  • ermmg@mail.ru

Նորություններ

2018 թվականի նոյեմբերի 27-ին կայացավ ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը:

2018 թվականի նոյեմբերի 27-ին կայացավ ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ, ռազմարդյունաբերության առաջատար ընկերությունների ղեկավարներ, հրավիրված էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը և այլն:

Քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում՝ ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ռազմարդյունաբերության հարցերի ենթահանձնաժողովի նախագահի ընտրությունը: Ելույթներով հանդես եկան Վ.Սաֆարյանը, Դ.Փախչանյանը, Ա.Քերոբյանը, առաջարկվեց ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ռազմարդյունաբերության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ ընտրել Արսեն Թառոյանին: Որոշումն ընդունվեց միաձայն: