• (+374 10) 22 65 02
  • ermmg@mail.ru

Նախագծեր

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի առաքելությունն է նպաստել և աջակցել Հայաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների զարգացմանն ու առաջընթացին, ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանելի հատվածի ընդլայնմանը և արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում համագործակցության ընդլայնմանը՝ տեղական օտարերկրյա շահագրգիռ կազմակերպությունների և անհատների ներգրավումով:

Կենտրոնի ստեղծման նպատակն է արտերկրում Հայաստանը ներկայացնել որպես տարբեր արտադրատեսակներ, ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող երկիր և տեղական արտադրողների առջև բացել հայկական արտադրության իրացման նոր, մինչ այդ անհասանելի թվացող տարածքներ: Կենտրոնի գործառույթներն են՝

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ

  • միասնական պորտալի ստեղծում
  • յուրաքանչյուր ընկերության համար վեբ կայքի մշակում և վարում
  • արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների միասնական ռեեստրի ստեղծում
  • վեբ կայքերի առաջխաղացում համացանցում
  • ոլորտի նորությունների հավաքագրում և տարածում
  • կենտրոնացված բազաների ստեղծում, ավտոմատացում և վարում

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ

  • արտահանման/ներմուծման խթանում
  • թիրախավորված գովազդ
  • ինտեգրում Երևան էքսպո կենտրոնի ցուցահանդեսներին
  • համաժողովների և կլոր սեղանների կազմակերպում
  • գործարար կապերի ընդլայնում

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

  • մրցութային փաթեթների ձևավորում
  • զարգացման ծրագրերի մշակում
  • իրավաբանական ծառայությունների մատուցում
  • միջազգային ստանդարտների կառավարում
  • բիզնես գործընթացների օպտիմիզացիա
  • գործունեության արդյունավետության ցուցանիշների ներդրում

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ

  • նախագծերի փորձագիտական գնահատում
  • լաբորատոր փորձարկումներ
  • վկայագրերի տրամադրման աջակցություն