• (+374 10) 22 65 02
  • ermmg@mail.ru

Նախագծեր

«ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն

«ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը նպատակ ունի ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը՝ առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Կենտրոնի գլխավոր նպատակներից է ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը, ինչը կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռսպառնալիքներից: Ելնելով իր առջև դրված խնդիրներից՝ Կենտրոնն ունի չորս հիմնական ուղղություն.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ և ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Դեպարտամենտը նույնականացնում և հավաստագրում է նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքները՝ նրանցից լավագույններին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հատուկ աշխատանքների և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակման մեջ ներգրավելու նպատակով:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Լուծումների մշակման դեպարտամենտը զբաղվում է ՀՀ պաշտպանական համակարգում հատուկ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացմամբ, տեխնիկական առաջադրանքների մշակմամբ և փորձաքննությամբ:

ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Կիբեռանվտանգության դեպարտամենտը հանդես է գալիս որպես հարթակ կիբեռանվտանգության խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար:

ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Կենտրոնի շրջանակում հիմնվել է ռազմական ինկուբատոր, որտեղ իրենց գործունեությունն են ծավալում տարբեր մասնավոր թիմեր և ընկերություններ: Վերջիններս ներգրավված են պաշտպանական ոլորտի խնդիրների լուծման գործում: Որպես արդյունք,  ձեռք բերված փորձը կիրառում են քաղաքացիական խնդիրների լուծման համար: Կենտրոնը սերտորեն համագործակցում է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ դրանց ներգրավելով կենտրոնի կառավարման և խնդիրների իրականացման գործընթացում:  Կենտրոնը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի և գիտակրթական ոլորտների միջև արդյունավետ համագործակցության առանցքային հարթակներից մեկը: