• (+374 10) 22 65 02
  • ermmg@mail.ru

Նորություններ

Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի («ԵրՄՄԳ» ՓԲԸ) մասնակցությունը 5-րդ Army Forum 2019 միջազգային ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսին

5-րդ Army Forum 2019 միջազգային ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսն անցկացվեց 2019 թվականի հունիսի 25-ից մինչև 30-ը մոսկովյան Կուբինկայի« Պատրիոտ» զբոսայգում գտնվող ցուցահանդեսային համալիրում: Ֆորումի շրջանակներում համաշխարհային հանրության ըներկայացվեց ռազմարդյունաբերական համալիրի սպառազինությունների ոլորտում նորարարական զարգացումները, ժամանակակից զինտեխնիկայի հարյուրավոր տեսակներ և այլ յուրօրինակ սարքավորումներ: Ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի կողմից հատուկ ուշադրության արժանացավ հայկական ռազմարդյունաբերության նորարարությունները ներկայացնող տաղավարը, որտեղներկայացված էին ամենատարբեր ոլորտների ռազմարդյունաբերական արտադրանքներ՝ զինվորական հանդերձանք (զինվորական համազգեստ, զրահապատբաճկոններ և զինվորականկոշիկներ), հրաձգային զենքեր, ռազմամթերք, ինչպես նաև նորագույն տեխնիկա, օպտիկա, լազերային և ռադիոտեղորոշիչ սարքավորումներ, ջերմադիտակներ, զենիթա-հրթիռային համակարգ, որն առաջին անգամ ներկայացրեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանը` ի դեմս գործարանի գլխավոր տնօրեն Ա. Թառոյանի:Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանը ցուցահանդեսից վերադարձավ դիպլոմով: Հայաստանի ռազմարդյունաբերական ընկերությունները ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովին պայմանագրերեն ստորագրել և ծրագրումեն ռազմականնշանակության արտադրանքի մատակարարման մասին մի քանի այլ գործարքներ կնքել։ Հայաստանը ֆորումը դիտարկում է որպես արդյունավետ հարթակ, որտեղհ նարավոր է տարբեր երկրների հետ պայմանավորվել միջազգային համագործակցության մասին։