• (+374 10) 22 65 02
  • ermmg@mail.ru

Պատմություն

«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն ստեղծվել է 1957 թվականին, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի կազմի մեջ մտնող փորձնական գործարանի բազայի վրա և ժամանակի ընթացքում դարձել է հաշվողական տեխնիկայի արտադրության առաջատարներից մեկը:

Մինչև 1992թ. գործարանի գործունեության հիմնական ոլորտը եղել է մաթեմատիկական մեքենաների և հատուկ նշանակության ավտոմատ կառավարման համակարգերի մեջ օգտագործվող էլեկտրոնային-հաշվողական տեխնիկայի միջոցների արտադրությունը:

Սկսած 1992 թվականից գործարանը, ՀՀ Պաշտպանության նախարարության կարիքների համար, զբաղվել է հատուկ նշանակության արտադրատեսակների արտադրությամբ:

1994թ. փորձարարական գործարանը վերանվանվել է «Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գործարան» («ԵրՄՄԳ»):

2000թ. դեկտեմբերին ՀՀ Արդյունաբերության և առևտրի ու Պաշտպանության նախարարների 2000թ. հմ. 455 և հմ. 1220 հրամաններով ընկերությունը վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության («ԵրՄՄԳ»  ՓԲԸ)

ՀՀ Կառավարության 2004 թ. hմ. 1409– Ա որոշմամբ ընկերության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ Պաշտպանության Նախարարությանը:

«ԵրՄՄԳ» Փակ բաժնետիրական ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող առևտրային ընկերություն է, որը կառավարվում է ՀՀ Սահմանադրությամբ և ընկերության կանոնադրությամբ: