• (+374 10) 22 65 02
  • ermmg@mail.ru

Մեր մասին

«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի հիմնական գործունեության ուղղություններն են՝

  • Հատուկ և երկակի նշանակության ապրանքների արտադրություն
  • Լայն սպառման ապրանքների արտադրություն
  • Իրավաբանական անձանց և անհատներին տարբեր ծառայությունների մատուցում
  • Ռազմական արտադրանքի արտահանում, ներմուծում և առևտրի միջնորդական գործունեություն
  • Հետազոտության և զարգացման գործունեության իրականացում

Ընկերությունը հագեցած է արտադրական ձեռնարկություններին բնորոշ հաստոցային պարկով և բոլոր տեսակի սարքավորումներով, համալրված է բարձրորակ ինժեներա-տեխնիկական անձնակազմով:

Ընկերությունում առկա են հետևյալ արտադրական միավորները.

  • Մեխանիկական հավաքման արտադրամաս
  • Գալվանական արտադրամաս և ձուլման արտադրամաս
  • Մոնտաժային արտադրամաս
  • Գործիքների և դրոշմակնիքների պատրաստման արտադրամաս
  • Փայտամշակման արտադրամաս

«ԵրՄՄԳ» ՓԲԸ գործունեությունը`

  • Հատուկ սարքավորումների, այլ գործիքների և արտադրատեսակների (հրամանատարական արկղեր, դաշտային հեռախոսների մարտկոցներ և լիցքավորող սարքեր, դաշույններ սպաների և գեներալների համար) արտադրություն
  • Մետաղական կոնստրուկցիաների, դռների և հեռակառավարվող դարպասների արտադրություն
  • Ռազմական տեխնիկայի արդիականացում և վերանորոգում
  • Բժշկական սարքավորումների և միջոցների արտադրություն
  • Գունավոր և սև մետաղների ձուլում
  • Գալվանապատում, փոշեներկում

 

Այսօր «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն հեղինակավոր ընկերություն է, որը մինչ օրս շարունակում է դինամիկ զարգանալ, պահպանելով իրեն փոխանցված հարուստ գիտամշակութային ժառանգությունը՝ նպաստելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական նախագծերի առաջացմանն ու իրականացմանը:

Ներկայումս «ԵրՄՄԳ» ՓԲԸ դուրս է եկել զարգացման նոր աստիճան, ուղղորդված ենթակառուցվածքային սահմանափակումների հաղթահարմանը, նորարարության խթանմանը, գիտելիքահենք արտադրությանը, ստարտափների խթանմանն ու նոր ծրագրերի առաջխաղացմանը՝ ինչպիսիք են,

  • Ռազմարդյունաբերության ձեռնարկությունների առաջխաղացման կենտրոնի ստեղծումը
  • Hi Tech կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծումը
  • ՏՏ ոլորտի ուսումնական ծրագրերի կազմակերպման խթանումը
  • Ստարտափ հարթակի զարգացումը
  • Ցուցահանդեսների կազմակերպումը